News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը պատերազմ չեն ուզում։ Այս մասին Turan գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Հարցին, թե ինչ կլինի, եթե Բաքուն ամեն դեպքում որոշի պատերազմ սկսել, դիվանագետը պատասխանել է, որ դա վատագույն տարբերակը կլինի։ «Դա կհանգեցնի հակամարտության ծավալմանը եւ լարվածության աճին, ինչպես նաեւ կբերի այլ կողմերի միջամտության, ինչը կխախտի մեր միջնորդական առաքելությունը։ Ուստի մենք աշխատում ենք հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ խուսափել բռնությունից»,-նշել է նա։

Հարցին, թե երբ են կողմերը առավել մոտ եղել խնդրի կարգավորմանը՝ այսօր, թե 5 տարի առաջ, միջնորդը պատասխանեց, որ խաղաղ կարգավորման տարբերակներ բանակցային գործընթացի ողջ ընթացքում մի քանի անգամ հայտնվել են, սակայն ցավոք չեն օգտագործվել։ «Նոր հնարավորություն կա նաեւ հիմա, եւ այն պետք է օգտագործել։ Ես չեմ ուզում նվազեցնել առկա բարդությունները, բայց քաղաքական  կամք դրսեւորելու դեպքում հակամարտությունը լուծելի է։ Դրա այլընտրանքը պատերազմն է, չեմ կարծում, որ երկու երկրների ժողովուրդները դա ցանկանում են։ Ես բավական շատ եմ շփվել նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հետ եւ կարող եմ ասել, որ նրանք պատերազմ չեն ցանկանում, այլ ուզում են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, ահա թե ինչու ենք մենք նրանց օգնում»,- ընդգծել է Ուորլիքը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ