News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի տարբեր վարչական տարածքներից տարբեր վարչական իրավախախտումներ կատարելու համար հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել տասնյակ տրանսպորտային միջոցներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մեզ փոխանցեցին, որ դրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան վարչական իրավախախտման արձանագրություններ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  մոտ երկու տասնյակ անձինք եկել են Բաղրամյան պողոտա, մոտեցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ պատմել ապօրինության մասին  Ըստ վարորդների, երեկ ուշ երեկոյից սկսած ոստիկանները փողոցից մեքենաներ են բռնել, տարել Կենտրոնականի, Արաբկիրի, Շենգավիթի կամ այլ բաժանմունքներ, ապա տեղափոխել են տուգանային հրապարակ։

Ըստ վարորդների, ոստիկանները իրենց չեն պարզաբանել, թե ինչ հիմքով են մեքենաները տարել տուգանային հրապարակ, ընդամենը ասել են, որ ի համերաշխություն նստացույցի մանսակիցների ազդանշաններ են տվել, խաթարել մարդկանց անդորրը, եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հրահանգել է բերման ենթարկել մեքենաները։ Վարորդները մի մասը նստացույցին չի մասնակցել, եղել են նաեւ մասնակցողներ։

Ըստ վարորդների, բաժիններ են տարվել մոտ 120 մեքենաներ, որոնցից 80-ը դեռ տուգանային հրապարակում են։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ
Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի...
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
Սակայն շատերին էլ այս ակցիաները չեն մտահոգել՝ վստահ են, որ դժվար թե պայքարը թափ հավաքի։ Այնպես են...
Ամենաշատ