ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին՝ Քուվեյթի Իմամ Սադեկ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով անմեղ զոհերի և բազմաթիվ վիրավորների կապակցությամբ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից: