News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ջրհեղեղի արդյունքում տուժած Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքից դուրս են բերել ծանր տեխնիկան: Այս մասին հունիսի 28-ին հայտարարել է այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:

Նրա խոսքով, հիմա արդեն ազատավանդակները մաքրում են այգու աշխատակիցները: «Տեխնիկան դուրս է բերված, հարկավոր է մաքրել եւ կարգի բերել այգու տարածքը: Այստեղ արդեն ձեռքերով է պետք աշխատել: Ազատավանդակներում կենդանիների կան, այդ պատճառով այստեղ կաշխատեն մեր աշխատակիցները»,- Գուրիելիձեի խոսքերն է մեջբերում «Գրուզիա Օնլայն»-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում ջրհեղեղ տեղի ունեցավ: Վերե գետը սրբեց քաղաքային կենդաբանական այգին եւ դրան հարակից Հերոսների հրապարակի տարածքը: Արդյունքում 19 մարդ զոհվեց, երեքը համարվում են անհետ կորած, ավելի քան 400 մարդ առանց տանիքի է մնացել:

Կենդանաբանական այգու բնակիչները փախան: Նրանց մի մասը զոհվեց, մյուս մի մասին հաջողվեց վերադարձնել: Մինչ օրս ոչինչ հայտնի չէ կորած վագրի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ