News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում ցուցարարներն արդեն կես ժամից ավելի աղմուկով վիճարկում են բարիկադների վերածված «Սանիտեք» կազմակերպության աղբամանները առգրավելու ոստիկանության որոշումը (ֆոտոռեպորտաժ):

Երբ ոստիկանական շղթայի եւ բարիկադների միջեւ գտնվող բուֆերային գոտի ելավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նրան մոտեցավ հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը եւ խնդրել բացատրել այդ որոշման հիմքերը:

«Քաղաքացիներն ապօրինաբար վերցրել են մասնավոր ընկերության գույքը՝ աղբամանները: Դրանք անհրաժեշտ է վերադարձնել»,-հայտարարեց Օսիպյանը:

Ի պատասխան լրագրողներն առարկեցին, որ հունիսի 23-ին ոստիկաններն իրենք դիտավորյալ խլել են լրագրողների գույքը՝ ձայնագրող ու տեսանկարահանող տեխնիկան եւ իրենց վնաս հասցրել:

«Հետաքննություն է ընթանում: Ուղղակի պետք է երկարատեւ ժամանակ, որպեսզի մանրամասն ամեն ինչ ուսումնասիրվի»,-պատասխանեց Օսիպյանը:

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։ Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ