News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Բուկ-Բել-Էրի քաղաքապետարանը որոշում էր կայացրել քաղաքի մուտքի հրապարակը անվանակոչել Անրի Վերնոյի անունով (ծնված` Աշոտ Մալաքյան): Հունիսի 27-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ հրապարակի բացումը` Բուկ-Բել-Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեյի, Անրի Վերնոյի տիկնոջ եւ նրանց զավակներ` Սոֆի եւ Պատրիկ Մալաքյանների ընտանիքների, հոգեւոր հայրերի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների եւ լրագրողների մասնակցությամբ:

Բացման խոսքում քաղաքապետ Ռիշար Մալիեն նշեց, որ 100 տարի է անցել Օսմանյան Թուրքիայի իրականացրած ամենամեծ ոճրագործությունից՝ Հայոց ցեղասպանությունից, բայց Թուրքիան եւ միջազգային ողջ հանրությունը դեռ չի ճանաչել այն: Սակայն քիչ չեն գիտակից մարդիկ, հատկապես՝ արվեստագետները, ովքեր իրենց արվեստով փորձում են եւս մեկ անգամ դատապարտել Թուրքիային ու կոչ անել ճանաչել հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը: Նրանց շարքում էր նաեւ կինոռեժիսոր Անրի Վերնոյը, ով գեղարվեստական կինոյի լեզվով փոխանցեց այն, ինչը, գուցե, ճառերով կամ վավերագրական կինոժապավենով անհնար է ասել:

Անրի Վերնոյի դուստր` Սոֆի Մալաքյանը իր շնորհակալական խոսքում նշեց, որ իր ընտանիքի պատմությունը ներկայացնող «Մայրիկ» եւ «Պարադիի փողոց, տուն 588» ֆիլմերում իր հայրը կարողացավ պատկերավոր եւ ճշմարտացի նկարագրել եղեռնից մազապուրծ, Մարսելում ապաստանած հայ փախստականների վիճակը՝ հուզելով ողջ աշխարհին եւ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը հաղթահարած հայ գաղթականների՝ մահին հաղթելու եւ բոլոր դժվարություները հաղթահարելու կամքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ