News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության հարցում Ֆրանսիայի դիրքորոշումը հստակ է եւ պարզ. անհրաժեշտ է խուսափել բռնության ցանկացած դրսեւորումից՝ ջանքեր գործադրելով այդ ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին մի քանի օր առաջ հրադադարի ռեժիմի խախտմանը, որի հետեւանքով հայ զինծառայող էր զոհվել։

«Բնականաբար մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին։ Մենք քննադատում ենք բռնության ցանկացած դրսեւորում։ Դա չի նշանակում, որ կատարվածը եւ այդ խախտումները մեզ կստիպեն հրաժարվել մեր վարած քաղաքականությունից»,- նշեց դեսպանը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի դիրքորոշումը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, հստակ է։ «Մենք կգործադրենք բոլոր ջանքերը բանակցային գործընթացին աջակցելու  համար։ Կողմերին կոչ ենք անում հետեւողական լինել եւ ձեռնամուխ լինել հակամարտության կարգավորման լուծումներ փնտրելու գործին»,- հավելեց Շարպանտիեն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հունիսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի  Նախիջեւանի ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, Նախիջեւանի առանձին համազորային բանակն ունի զոհեր եւ վիրավորներ: Դժբախտաբար, փոխհրաձգության ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել նաեւ ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրմյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ