News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այն, որ Կրեմլը կռացավ եւ Պերմյակովի գործը հանձնեց մեզ, դա երիտասարդների ճնշման արդյունք է: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ անդրադառնալով Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիային եւ դրա արդյունքներին:

Անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեությանը, Սադոյանն դա խայտառակություն է որակել՝ նշելով. «Եթե ՀԷՑ-ում աուդիտ լինի, կեղտերը լույս աշխարհ կգան: Ես մազաչափ չեմ կասկածում, որ պարտադրել են Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովին»,-ընդգծել է նա ու հավելել. «Եթե աուդիտը լինի, միանգամից այս կեղտերը լույս աշխարհ կգան»:

Սադոյանի համոզմամբ՝ եթե աուդիտի ձեւավորման կարգն ցուցարարներին ու հանրությանը դուր չգա, նորից կհավաքվեն:

Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։ Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ