News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իմ կամքով եւ ցանկությամբ եմ ազատվել աշխատանքից, ոչ մեկը ինձ չի ստիպել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արտակ Հարությունյանը: «Ես վաղուց ի վեր առողջական խնդիրներ ունեմ, գնում եմ բուժման, իմ կամքով եւ ցանկությամբ եմ ազտավել, ինձ չեն ազատել, ոչ մեկ ինձ չի ստիպել, ոչինչ չի արել, իմ կամքով է»,-ասաց նա:

ՃՈ նախկին պետը նշեց, որ երկու տարի առաջ ուներ կոտրվածք, այժմ բարդություններ են առաջացել, ներգանգային ճնշման խնդիր էլ կա: Հարցին, թե հնարավոր է հետո այլ աշխատանքի անցնեք, Արտակ Հարությունյանն այսպես պատասխանեց. «Եթե առողջությունս ների, չեմ կարող ասել: Բուժման ընթացքում պարզ կդառնա, առայժմ որեւէ աշխատանքի չեմ կարող անցնել»:

Իսկ թե ով կզբաղեցնի ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնը, Արտակ Հարությունյանը տեղյակ չէր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ,  գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն ազատվել է աշխատանքից:

Նշենք, որ Արտակ Հարությունյանը նախկինում աշխատել է դատախազությունում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ: Այնուհետեւ նշանակվել է ոստիկանապետի խորհրդական, իսկ 2014թ հոկտեմբերին նշանակվել ՃՈ պետ: Արտակ Հարությունյանի օրոք Ճանապարհային ոստիկանությունում բազմաիթվ պաշտոնանկություններ եղան:

Տպել
Ամենաշատ