News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի եւ Հայաստանի միջեւ առեւտրական հարաբերությունները չեն համապատասխանում հնարավորություններին։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, հայտարարել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն։

«Մեր երկրների առեւտրական հարաբերությունները վերջին ժամանակներս չեն համապատասխանում մեր հնարավորություններին»,- նշել է Անդրեյչենկոն եւ հիշեցրել, որ 2014թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 38.6 մլն դոլար, ինչը, 2013թ. հետ համեմատ, 3.8 տոկոսով քիչ է։ «Այս տարվա սկիզբը նույնպես չի ուրախացնում։ Մենք համագործակցելու շատ ոլորտներ ունենք՝ գյուղատնտեսությունը, տեխնիկայի մատակարարումը, արդյունաբերական ձեռնարկություններ հիմնելը»,-ասել է Վլադիմիր Անդրեյչենկոն։

Բելառուսի խորհրդարանի խոսնակը նշել է, որ թեեւ Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունները համագործակցում են միջազգային կազմակերպություններում, այսուհետ պետք է ամրապնդել նաեւ համագործակցությունը խորհրդարանների մակարդակով։

Իր հերթին Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայկական կողմը կարեւորում է Բելառուսի հետ հարաբերությունների զարգացումը եւ համաձայնվել է այն կարծիքի հետ, որ երկու երկրների խորհրդարանները պետք է դրա համար անեն հնարավոր ամեն բան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ