News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել «Հաղորդակցվել` հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» թեմայով մեդիահամաժողովի շրջանակում:

Վարչապետը ողջունել է Երեւանում նման համաժողովի անցկացումը եւ նշել, որ դա լավ հնարավորություն է հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի զարգացման նոր ուղիների մշակման, փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման եւ նոր ներդրումների ներգրավման համար: Ընդգծելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների գործունեությունը մեր երկրում:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար եւ նշել, որ մեդիաֆորումը հնարավորություն կտա փոխանակվել լավագույն փորձով, քննարկել համագործակցության հեռանկարները եւ ստեղծել նոր գործարար կապեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնման եւ խորացման շուրջ: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ տեղեկատվական, հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում իրականացվող ծրագրերը եւ նշել, որ կառավարությունը շարունակելու է ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քաղաքականությունը: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքից եւ արդյունքներից: Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու, նոր ներդրումներ կատարելու եւ համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամությունը:

Նշենք, որ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի Լոնդոնի հաղորդակցությունների միջազգային ինստիտուտի կողմից 2015 թ. հունիսի 29-30-ը Երեւանում անցկացվում է միջազգային մեդիահամաժողով՝ «Հաղորդակցվել հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» թեմայով: Ֆորումին մասնակցում են հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի կարգավորող մարմինների, մեդիաոլորտի առաջատար ընկերությունների, միջազգային կառույցների, Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռուստատեսային, ռադիո եւ կաբելային հեռարձակում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ