News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը եւ ՀՀ-ում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի դերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում եւ կարեւորել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը դրականորեն է անդրադառնում Հայաստանի դրամավարկային քաղաքականության, բիզնես միջավայրի բարելավման եւ տնտեսության մի շարք ճյուղերում տարբեր ներդրումային ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքների իրականացմանը: 

Իր հերթին, Մասուդ Ահմեդն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային տնտեսական ներկայիս դժվար իրավիճակում ԱՄՀ-ն պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել ՀՀ կառավարությանը: Պարոն Ահմեդը կարեւորել է ներդրումային տարբեր ծրագրերի խթանմանն ու ներգրավմանն ուղղված քայլերի իրականացումը եւ դրանց կյանքի կոչման համար հայտնել ԱՄՀ-ի աջակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանը, ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ