News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծածավալ հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ սիրո առկայությամբ սեքսով զբաղվելը տղամարդկանց համար շատ ավելի կարեւոր է, քան կանանց համար:

Տարածված է կարծիքը, որ կանայք նախընտրում են սեքսով զբաղվել սիրո առկայության պարագայում, իսկ տղամարդկանց սեռական մերձեցման ժամանակ զգացմունքը կարեւոր չէ:

Ըստ Informing-ի, այս կարծիքի հավաստիությունը ստուգելու համար մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին երկու սեռի ավելի քան 6 հազար ներկայացուցիչ է մասնակցել:

Արդյունքում, տղամարդկանց 48%-ը նշել է, որ նախընտրում է սեքսով զբաղվել սիրո առկայության պարագայում, իսկ զգացմունքի առկայությունը մերձեցման ժամանակ կարեւորել է կանանց ընդամենը 39%-ը:

Մասնագետները կարծում են, որ սա մասամբ կապված է «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ վեպի հետ: Նրանք վստահ են, որ բրիտանացի գրող Է.Լ.Ջեյմսի բեսթսելլերի լույս ընծայումից հետո կանայք ավելի ինքնավստահ են դարձել եւ այդքան էլ չեն վախենում փորձարկումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ