News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուլիսի 2-ից հոկտեմբերի 18-ը Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում ցուցադրություն կկայանա՝ նվիրված լեգենդար դերասանուհի, տաղանդավոր մոդել եւ պարուհի Օդրի Հեփբերնին:

Audrey Hepburn: Portraits of an Icon ցուցադրությունում կներկայացվեն պաստառներ, հին ամսագրերից հոդվածներ, Հոլանդիայում Հեփբերնի բալետային կարիերայի ժամանակներից, Լոնդոնում առաջին տարիների դիմանկարներ եւ այլն: Vogue-ի փոխանցմամբ, ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի տեսնել նախկինում երբեք չցուցադրված անձնական լուսանկարներ եւ հայացք նետել «Սաբրինա» եւ «Պատերազմ եւ խաղաղություն» ֆիլմերի նկարահանումների հրապարակ:

Ըստ Euromag-ի, լուսանկարների հիմնական մասը դերասանուհու որդիների՝ Շոն Հեփբերն Ֆերրերի եւ Լուկա Դոտտիի անձնական արխիվից են, որոնք լուսանկարչության լեգենդների՝ Ռիչարդ Ավեդոնի, Սեսիլ Բիթոնի, Իրվին Պեննի, Նորման Պարկինսոնի եւ Էնթոնի Բոշամի ձեռքի գործն են: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ