News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


#thepowerofmakeup հեշթեգով ֆլեշմոբը նոր թափ է հավաքում համացանցում: Instagram-ում այն արդեն 16 հազար հրապարակում ունի: Լուսանկարներում կիսով չափ դիմահարդարված աղջիկներ են, որոնք ցուցադրում են, թե ինչպես են փոխվում դիմահարդարումից հետո:

«Կիսադիմահարդարմամբ» տեսանյութերը տարածվել են այն բանից հետո, երբ YouTube-ում հայտնվել է Նիդեռլանդներից Նիկկի դե Յագերի «The Power of Makeup» անվանումով տեսանյութը:

«Մտածեցի, որ հրաշալի կլիներ ցույց տալ դիմահարդարման, կերպարանափոխվելու ամբողջ ուժը: Դա մեծ հաճույք է»,- հայտարարել է Նիկկին:

RG-ի փոխանցմամբ, նա «վարպետության դաս» է հրապարակել, որտեղ ցուցադրել է սեփական դեմքը՝ կիսով դիմահարդարված: Տեսանյութն արդեն ավելի քան 18 մլն դիտում է ունեցել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ