News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ծննդատանը կնոջը հրազենային ծանր վնասվածք հասցրած եւ ինքնասպան եղած տղամարդը մոտ 5-6 ամիս է չէր մեկնում արտագնա աշխատանքի:

Մեզ հասած տեղեկություններով, ամուսինները երկու տարի երեխա չէին ունենում եւ հիմա լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը: Ասում են, թե տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել, հնարավոր է, հենց այդ հողի վրա էլ կատարել է սպանության փորձն ու ինքնասպանությունը:

Այս պահին կնոջը վիրահատում են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Մեր տեղեկություններով, բժիշկներին հաջողվել է կտրել արյունահոսությունը, հհամակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է իրականացվում:

Բժիշկների խոսքով՝ ամուսինը նորմալ արտաքինով ու հագուստով երիտասարդ էր, ոչ մի կասկածելի վարք չի դրսեւորել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը՝ 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է հղիության 8-րդ ամսում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վ.-ն գալով հիվանդանոց տեսել է զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել է բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին: Նոր ծննդաբերած կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է:

Մեզ հասած տեղեկություններով ամուսինը զբաղվում էր արտագնա աշխատանքով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ահազանգը ստացվել է 10.15-ին, օպերատիվ խումբը դեպքի վայրում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ