News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Լեւոն Գրիգորյանի ներկայացմամբ, այսօր՝ հունիսի 30-ին, ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի մասին հարցը, որով կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում կառավարությունում:

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Լ. Գիգորյանի խոսքով, նախագծի նպատակը պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի եւ օպտիմալացման միջոցով տնտեսված միջոցները ծրագրային զարգացման գլխավոր ուղղություններին նպատակաուղղելն է:

Նախագծով սահմանված փոփոխությունների համաձայն ԼՂՀ կառավարությունում կգործեն առողջապահության, արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արտաքին գործերի, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, կրթության, գիտության եւ սպորտի, մշակույթի եւ երիտասարդության հարցերի, պաշտպանության, քաղաքաշինության, ֆինանսերի նախարարություններ , ինչպես նաեւ կառավարությանն աշխատակազմի ղեկավար նախարար: Կառավարությանն առընթեր կգործեն Ազգային անվտանգության եւ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունները, Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությունը եւ ԼՂՀ Ոստիկանությունը:

Նախագիծը գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ Ազգային ժողովում ընդունվեց 22 կողմ եւ 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ