News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այովայի համալսարանի գիտնականները պարզել են. 6-ից 12 տարեկան երեխաները չեն հասկանում, թե երբ պետք է սկսեն անցնել ճանապարհը, որպեսզի իրենց վտանգի չենթարկեն, հաղորդում է Gazeta-ն։

Փորձերին մասնակցել են 6-ից 12 տարեկան երեխաներ։ Գիտնականները արձանագրել են նրանց գլխուղեղի աշխատանքը, երբ  երեխաներն անցնում էին վիրտուալ ճանապարհը, որով մեքենաներ էին ընթանում։ Հետազոտության ընթացքում պարզվել է, որ երեխան ի վիճակի չէ հստակ կողմնորոշվել, թե երբ պետք է սկսեն հատել ճանապարհը։

Եթե չափահասը ճանապարհն  անցնում է անմիջապես մեքենայի անցնելուց հետո, երեխան փոքր-ինչ սպասում, նոր է անցնում, իսկ ժամանակի կորստի հետեւանքով կարող է վտանգվել հաջորդ մեքենայի կողմից։ Գիտնականները խորհուրդ են տալիս ծնողներին՝ ճանապարհն անցնելիս ավելի ուշադիր լինել երեխաների նկատմամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ