News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են. մարդիկ, որոնք ամուսնությունից կամ ռոմանտիկ հարաբերությունների առաջ երկար ժամանակ ճանաչել են միմյանց, ավելի քիչ նման միմյանց, քան նրանք, ովքեր անմիջապես շատ մտերիմ են դարձել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Science ամսագրում:

Փորձին 167 զույգ է մասնակցել: Բոլորն էլ ռոմանտիկ հարաբերություն են ունեցել, որոշ զույգեր էլ արդեն ամուսնացած են եղել: Նրանց ծանոթությունը միջինը կազմել է 8 տարի եւ 8 ամիս: Մասնակիցները պատմել են դիմացինին ընկալելու մասին հարցերի:

Planet-today-ի փոխանցմամբ, մասնագետները հանգել են եզրակացության, որ եթե մարդիկ սկսում են հանդիպել ծանոթությունից անմիջապես հետո, ապա հաճախ երկուսն էլ միմյանց գրավիչ են թվում: Երկարատեւ ժամանակահատվածում մարդկանց արտաքինի մասին պատկերացումները փոխվում են՝ կախված մարդու բնավորության գծերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ