News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պերմյակովի գործը ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ նախագահի հայտարարությունը հայ հասարակությանը մոլորեցնելու եւ հակառուսական տրամադրությունները մեղմելու  նպատակ ուներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Պերմյակովին ՀՀ-ին հանձնելը միտումնավոր հայտարարություն էր, որը  հանրությանը խաբելու եւ ուշադրությունը ընթացող պայքարից շեղելու համար արվեց: Նաեւ հանրության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմաբ մեղմելու նպատակ կար»,- ասաց նա:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ոչ ոք մինչ օրս Պերմյակովին չի տեսել, եւ տեղյակ չէ՝ նա որտեղ է, հետեւաբար անհնար է առանց մեղադրյալի նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել:

«Կարող է՝ ինչ-որ մեկը նրան դռան անցքից տեսել է, բայց դրանից առաջ նրան չի տեսել: Ինչքանո՞վ են համոզված, որ նրան են տեսել: Հայկական կողմը պետք է գնա եւ ձերբակալի նրան եւ տեղավորի որեւէ ՔԿՀ-ում»,- ասաց պատգամավորը:

 Նշենք, որ ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ երկարատեւ բանակցություններից հետո որոշում է կայացվել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի պանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին  հանձնելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ