Առաջիկայում Երեւան-Թբիլիսի չվերթները կկանոնավորվեն, կավելանան նաեւ մի շարք չվերթներ դեպի ծովափնյա քաղաքներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
Մեզ փոխանցեցին, որ ամառվա սկզբից արդեն սկսել են չվերթները մի շարք ծովափնյա քաղաքներ՝ Անթալիա, Բուրգաս, Բերգամո, Օդեսա, Կիպրոս, Կրետե կղզի, Բարսելոնա եւ այլն: