News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտարարել են, որ ճառագայթալողակ ձկները, որոնց դասին են պատկանում ներկայում գոյություն ունեցող բոլոր տեսակի ձկների 95%-ը, կարողացել են բազմանալ դինոզավրերի անհետացման շնորհիվ: Հետազոտության մանրամասներին կարելի է ծանոթանալ PNAS ամսագրում հրապարակված հոդվածում:

Մասնագետներն ուսումնասիրել են մի քանի տասնյակ միլիոն տարեկան այդ ձկների ատամները՝ դրանք համեմատելով նույն ժամանակաշրջանում մեր մոլորակում գոյություն ունեցող շնաձկան ատամների հետ: Նրանք նկատել են. եթե շնաձկների ատամների թիվը ժամանակի ընթացքում գրեթե չի փոխվել, ապա շուրջ 66 մլն տարի առաջ դինոզավրերի անհետացումից անմիջապես հետո ճառագայթալողակ ձկների ատամների թիվը կտրուկ աճել է:

Ըստ Gazeta-ի, հետազոտողները պնդում են, որ դինոզավրերի անհետացումից հետո հենց ճառագայթալողակ ձկներն են դարձել օվկիանոսի բնակիչների գերակշռող մասը: Բացի այդ, իրենց դերը կարող էին ունենալ նաեւ կլիմայական փոփոխությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ