News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին՝ բժիշկ-բարերարներ Վարդգես եւ Մերի Նաջարյաններին, նրանց որդուն՝ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին, նրա կնոջը եւ որդուն՝ Պալմիրա եւ Քրիստոֆեր Նաջարյաններին:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բարեգործական եւ մարդասիրական գործունեության համար բարերարներ Վարդգես եւ Մերի Նաջարյաններին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Հանրապետության Նախագահը շնորհավորել է իրենց գործունեությամբ ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ Հայաստանում եւ Արցախում հայտնի բժիշկ-բարերարներ Վարդգես եւ Մերի Նաջարյաններին ու նրանց ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին՝ սկսած 1988թ. ավերիչ երկրաշարժից մինչեւ արցախյան ազատամարտի տարիներ, երբ վտանգելով իրենց կյանքը նրանք աշխատում էին խրամատներում եւ վրաններում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր, մշտապես հայրենիքին զորավիգ լինելու, Հայաստանին ու Արցախին իրենց մասնագիտական գիտելիքներով եւ կարողություններով, մեծաթիվ նվիրատվություններով աջակցելու համար: Նախագահն ընդգծել է, որ մեր ժողովուրդը ամերիկահայ բարերարների հայրենանվեր գործունեությունը չափազանց բարձր է գնահատում:

Նաջարյանների ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին՝ հայրենիքի բարձր պարգեւին իրենց արժանացնելու համար, նշել, որ մեծ պատիվ եւ պատասխանատվություն է նման պարգեւ ստանալը եւ վստահեցրել են, որ այսուհետ էլ շարունակելու են ամուր պահել կապը Մայր հայրենիքի հետ՝ իրենց հնարավորությունների չափով օգտակար լինելով Հայաստանին ու հայ ժողովրդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ