News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրենին

Հուլիսի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրեն Նիք Գըրին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում, եւ գոհունակություն հայտնեց շարունակական քաղաքական երկխոսության կապակցությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիք Գըրն ասաց, որ իր այցելության նպատակն է առաջին ձեռքից ծանոթանալ տարածաշրջանում ընթացող գործընթացներին եւ դրանց վերաբերյալ մոտեցումներին։

Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության շուրջ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրենը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ գործողություններին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք հրատապ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի սադրիչ, ռազմատենչ հռետորաբանության, Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զինուժի կողմից զինադադարի կոպիտ խախտումների վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ