News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի ժամանակակից արվեստի կենտրոնում հուլիսի 1-ին բացվել է հայ նկարիչ Արշակ Սարգսյանի՝ «Tera-Genesis» խորագրով ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ հուլիսի 29-ը: Այս մասին գրում է «Cyprus Mail» պարբերականը:

Սարգսյանի արվեստը պտտվում է ժամանակակից մարդու, դժվարությունների եւ հակասությունների, ինչպես նաեւ նկարչի երեւակայության մեջ նրա մետաֆիզիկական առանձնահատկությունների շուրջ: Սարգսյանն իր արվեստում ներկայացնում է առօրյա կյանքի գերբնական ասպեկտները:

Արշակ Սարգսյանն ապրում եւ ստեղծագործում է Երեւանում: Նա սովորել է Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնում, այնուհետեւ «Ֆարոս» հիմնադրամի աջակցությամբ ուսումը շարունակել Կիպրոսի գեղարվեստի դպրոցում:

Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լոնդոնում, Բրեմենում, Մոսկվայում, Փարիզում եւ Նյու Յորքում, ինչպես նաեւ տարբեր երկրներում մասնակցել խմբակային ցուցադրությունների: 

 
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ