Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 30-ին, ժամը 20.30-ին, Ստեփանավանի Բաղրամյան փողոցի սկզբնամասում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 49-ամյա Սերժիկ Ն.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 30-ից ոստիկանութան Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: