News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության տրամադրած պետական արտահանման վարկից ոչ մի ցենտ, ոչ մի լումա չի կարող ծախսվել այլ կարիքների համար։ Այս մասին հուլիսի 2-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ տրամադրվող գումարը ծախսվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը փոխհատուցելու վրա, որի բեռն իր վրա է վերցրել Կառավարությունը։

«Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ գումարը տրամադրվել է միայն ռուսական արտադրության զինամթերք գնելու համար։ Հետեւաբար վստա՛հ եղեք, որ ոչ մի կոպեկ չի ծախսվի այլ կարիքների համար, հատկապես այն նպատակով, որը Դուք նշեցիք»,- վստահեցրեց փոխնախարարը։ Զուրաբյանն իր հերթին հայտարարեց, որ, ի դեմս Նազարյանի, ինքը չի վստահում իշխանություններին եւ լրացուցիչ երաշխիքներ պահանջեց, որ գումարը չի ծախսվի էլեկտրաէներգիայի պարտքը մարելու վրա։ «Դուք իրավունք ունեք չհավատալ։ Դա ձեր գործն է։ Ցուցակում ներկայացված է առաջիկա գնումների թիվը»,- պատասխանեց Նազարյանը։

Վիճաբանությանը միջամտեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ ցուցակը տրամադրվել է բոլոր պատգամավորներին, սակայն քանի որ դա գաղտնի տեղեկություն է, ապա չի բարձրաձայնվի, ուստի խորհուրդ է տալիս Զուրաբյանին բավարարվել այդ տեղեկությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ