Հուլիսի 2-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Նոր-Խարբերդ գյուղ տանող ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է առջեւից ընթացող անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: