News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում որոշում կայացվեց պետական բյուջեի պահուստային ֆոնդից գումար տրամադրել օգոստոսի 2-13-ին ՀՀ-ում եւ Արցախում անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերի ժամանակ Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու համար։Արդեն պայմանավորվածություն կա Բեյրութից նրանց ժամանելու վերաբերյալ: Երեւանի «Արարատ» հյուրանոցում սիրիահայերի պատվիրակությունը կմնա 16 օր:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի խոսքով՝ «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2015 թվականի 9 ամսում կհատկացվի 39 մլն  800 հազ. դրամ։
 Վարչապետը շեշտեց խնդրի կարևորության մասին և ընդգծեց, որ սիրիական պատվիրակության ծախսերը հոգալը ՀՀ-ի համար կարևոր հարց է:

Նշենք, որ Համահայկական խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել 5461 սպորտային կազմակերպություններ՝ 35 երկրներից:

«Մենք լրացուցիչ մարզադաշտեր նախապատրաստելու խնդիր ենք դրել»,-հայտարարել է Համահայկական խաղերի կազմակերպմամբ զբաղվող, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ