News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել գնդապետ Արմեն Վաչիկի Հակոբյանը: NEWS.am-ի տեղեկություններով՝ նրա հրամանն արդեն եղել է:

Արմեն Հակոբյանը նախկինում Ներքին անվտանգության վարչության պետն էր: Նա ծառայել  է  ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում՝  որպես քննիչ,  զինդատախազությունում, քննչականի բաժնի պետ է եղել, ՀՔԾ-ում է աշխատել եւ այլն:  ՀՀ ոստիկանության պետի 2011 թ. նոյեմբերի  7-ի հրամանով նշանակվել է  ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության  վարչության պետի պաշտոնին: Ամուսնացած է, ունի  մեկ  որդի և մեկ  դուստր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ,  գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն ազատվել է աշխատանքից: Նա մեզ հետ զրույցում նշել է, թե առողջական խնդիրներ ունի, գնում է բուժման:

Նշենք, որ Արտակ Հարությունյանը նախկինում աշխատել է դատախազությունում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ: Այնուհետեւ նշանակվել է ոստիկանապետի խորհրդական, իսկ 2014թ հոկտեմբերին նշանակվել ՃՈ պետ: Արտակ Հարությունյանի օրոք Ճանապարհային ոստիկանությունում բազմաիթվ պաշտոնանկություններ եղան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ