Windows 8.1-ն առաջին անգամ առաջ է անցել Windows XP-ից։ Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է Net Marketshare ինտերնետի վիճակագրական վերլուծությունների կայքում։
Windows 8.1-ի բաժինը օպերացիոն համակարգի շուկայում կազմել է 13.12 տոկոս այն դեպքում, երբ Windows XP –ի բաժինը կազմում է 11.98 տոկոս։ Սրանք աշխարհում 2-րդ եւ 3-րդ ամենահայտնի օպերացիոն համակարգերն են։ Առաջին տեղում շարունակում է մնալ Windows 7-ը՝ 60.98 տոկոս։ Windows 8-ի բաժինը շուկայում 2.9 տոկոս է, իսկ Windows Vista-ինը՝ 1.62 տոկոս, գրում է Gazeta-ն։