News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աշխարհում սուրճի խոշորագույն արտադրողներ Mondelez International-ն ու D.E Master Blenders 1753 B.V.-ն ավարտին են հասցրել «սուրճի ստորաբաժանումների» միավորման գործարքը։ Միավորված ընկերությունը կոչվում է Jacobs Douwe Egberts եւ ունենալու է տարեկան 5 մլրդ եվրո շրջանառություն։ Այս մասին տեղեկացնում է Mondelez-ի մամուլի ծառայությունը։

Միավորման արդյունքում Mondelez-ը ստացել է 3.8 մլրդ եվրո կանխիկ գումար եւ ընկերության 44 տոկոս բաժնեմասը։ Acorn Holdings B.V. ընկերությունը, որին պատկանում է D.E Master Blenders 1753-ը, ստացել է 56 տոկոս բաժնեմասը։

Ընկերության գրասենյակը գտնվում է Նիդերլանդներում։ Jacobs Douwe Egberts սուրճ կարտադրի  Jacobs, Tassimo, Moccona, Senseo, L'OR, Douwe Egberts, Kenco, Pilao եւ Gevalia ապրանքանիշերի անվան տակ, գրում է Gazeta-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ