News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի բնակչուհին բանտում է հայտնվել, քանի որ հրաժարվել է արդուկել զբոսանքի գնալ պատրաստվող ամուսնու հագուստը:

Ըստ The Daily Star-ի, 21-ամյա Դուլսե Գարսիայի ամուսինը՝ Էդգար Ալվարադոն, կնոջ դեմ բողոք է ներկայացրել ոստիկանությունը, եւ երիտասարդ կինը հայտնվել է ոստիկանական բաժանմունքում: Նրան մեղադրել են տնային պարտականություններն անտեսելու մեջ եւ 465 պեսոյի (31 դոլար) չափով տուգանք սահմանել, սակայն Գարսիայի մոտ գումար չի եղել: Տուգանքը չվճարելու համար կնոջը 12 ժամով կալանքի են ենթարկել:

Lenta-ի փոխանցմամբ, Գարսիան բացատրել է, որ չի ցանկացել արդուկել ամուսնու վերկաշապիկը, քանի որ կասկածել է, որ վերջինը զբոսանքի է գնում ոչ թե ընկերների, այլ սիրուհու հետ:

Դեպքը համացանցում քննարկումների առիթ է տվել:

«Հաջորդ անգամ, երբ առավոտյան հարբած տուն գամ եւ կինս սկսի վիճել, ոստիկանություն կզանգահարեմ, որպեսզի գան եւ հանգստացնեն նրան»,- կատակել է օգտատերերից մեկը:

«Կարո՞ղ եք գալ նաեւ իմ կնոջը տանելու: Նա շատ է ուտում եւ ծախսում է իմ փողերը»,- հավելել է մեկ այլ օգտատեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ