News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանը, որտեղ պայթյուն է եղել, 2014թ սեպտեմբերին է անցել փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց , Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը:

Նա նշեց, որ այժմ ստեղծվել է հանձնաժողով, որը ուսումնասիրում է պայթյունի պատճառները: «Մեքենա չի պայթել, նախնական տեղեկություններով՝ պոկվել է կոմպրեսատորի փականը, քանի որ նոր են հրդեհը մարել, դեռ հստակ չեն կարողանում տեսնել, թե ինչից է: Տեխնիկական քննություն կանեն, պատճառները կիմանան»,-ասաց Վլադիմիր Հովսեփյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում՝ հուլիսի 3-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում` պայթել է նստվածքների կուտակման բալոնը, ինչից 52-ամյա Բ. Մ.-ն եւ 67-ամյա Ա. Մ.-ն  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ: Տուժածներից մեկը դուրս է գրվել, մյուսին տեղափոխել են Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ