News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Հանրապետության Նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ռազմիկ Դավոյանին, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Դավոյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից եք, ում ստեղծագործությունները տարիներ շարունակ ընդունվել եւ սիրվել են ընթերցողների կողմից, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով եւ ճանաչում գտել նաեւ օտարալեզու գրասերների շրջանում:

Գնահատելի է Ձեր մեծ ավանդը արդի հայ քնարերգության զարգացման եւ հարստացման գործում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ եւ ստեղծագործական նորանոր նվաճումներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ