News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» պայմանավորվել են ուրանը Ռուսաստան տանելու մասին: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է իրանական պատվիրակության դիվանագիտական աղբյուրը:

Կողմերի միջեւ ապրիլին Լոզանում համաձայնեցված ապագա պայմանագրի քաղաքական չափորոշիչները ենթադրում են, որ հարստացված ուրանի պաշարներն Իսլամական Հանրապետության տարածքում զգալիորեն պետք է սահմանափակվեն: Ենթադրվում է, որ ավելորդ պաշարները Թեհրանն արտերկիր է փոխադրելու:

Բացի այդ, Իրանը պարտավորվելու է երկրի տարածքից դուրս բերել կամ արտաքին շուկայում վաճառել ծանր ջրի պաշարները, որոնք անհրաժեշտ չեն Արակի ռեակտորի աշխատանքի համար:

Ավելի ուշ ֆրանսիական պատվիրակության ներկայացուցիչը լրագրողներին տեղեկացրել է, որ նախարարական նոր հանդիպումը սպասվում է հուլիսի 5-ին:

«Մեր նախարար Լորան Ֆաբիուսն ավստրիական մայրաքաղաք կվերադառնա հուլիսի 5-ին, եւ մենք գիտենք, որ նրա եվրոպական որոշ գործընկերներ նույնպես կժամանեն»,- հավելել է աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ