Հուլիսի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մ. Գորկի փողոցի սկզբնամասում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել աջ ճամփեզրի սարալանջին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին «ողնաշարի փակ վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: