News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանում այսօր` հուլիսի 3-ին տեղի ունեցած պայթյունից տուժած 52-ամյա Բաբկեն Մակարյանին հետազոտել են  Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրա վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին տուժածի հարազատները:

Նրանք նշեցին, որ պայթյունի հետեւանքով Բաբկեն Մակարյանի թոքերում օդ է հավաքված եղել: Նա Երեւանում բուժօգնություն է ստացել: Բաբկեն Մակարյանը հիվանդանոցում կմնա եւս մի քանի օր:

Նշենք, որ Բաբկեն Մակարյանը եւ պայթյունից տուժած մյուս տղամարդը` Արշակ Մանուկյանը, Մարալիկի բնակիչներ էին, աշխատում էին գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Արշակ Մանուկյանը Գյումրիի ԲԿ-ում բուժօգնություն է ստացել եւ դուրս գրվել:

Հիշեցնենք, որ այսօր Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում պայթել էր նստվածքների կուտակման բալոնը, ինչի հետեւանքով 52-ամյա Բաբկեն Մակարյանն ու 67-ամյա Արշակ Մանուկյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի ԲԿ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ