News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Թուրքական հոսք» գազամուղի նախագիծը կարող է անորոշ ժամկետով սառեցվել այն պատճառով, որ Թուրքիան ցանկանում է «Գազպրոմի» դեմ դատական  հայց ներկայացնել միջազգային արբիտրաժ՝ գազի հարցով համաձայնության բացակայության պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend  գործակալությունը՝ վկայակոչելով Botas թուրքական պետական էներգետիկ ընկերությանը։

Ռուսաստանն ու Թուրքիան ավելի քան կես տարի է՝ չեն կարողանում համաձայնության գալ գազի զեղչի հարցում։ Այս շաբաթ ռուսական գազի մատակարարման պայմանագրի ժամկետը լրանում է, սակայն կողմերն այդպես էլ չեն պայմանավորվել, փոխանցում է Gazeta-ն։

Գործակալությունը նշում է, որ եթե մինչեւ շաբաթվա վերջ կողմերը համաձայնության չգան գազի զեղչի հարցում, թուրքական կողմը կդիմի միջազգային արբիտրաժ, ինչը փաստացի կսառեցնի «Թուրքական հոսք» նախագծի երկկողմ բանակցությունները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ