21-ամյա երիտասարդը հուլիսի 2-ին ինքնասպանություն գործելու նպատակով դեղահաբեր է խմել: NEWS.am-ի տեղեկություններով՝ երիտասարդը «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց: Հարազատները հայտնել են, որ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «Նեմոֆարմ», «Վալերյանի» եւ «Ամպիցիլին» տեսակի մեծ քանակությամբ դեղահաբեր:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում: