News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշոցքում էլեկտրական ցանցի աշխատակցի կողմից հրազենային վնասվածք ստացած աշակերտուհին դեռ գտնվում է հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոցքի գյուղապետ Արթուր Ալոյանը:

Նա նշեց, որ աղջկա մարմնից բեկորները հեռացրել են, մնացել է մի փոքր կտոր, որ հանեն, վիճակը լավ է, առաջիկա շաբաթվա ընթացքում նրան դուրս կգրեն: Գյուղապետն ասաց, որ դեպքից մանրամասներ չգիտի, քանի որ այժմ գյուղում չէ, բայց լսել է, որ պատահականություն է եղել, էլցանցի աշխատակիցը կրակելիս է եղել ծառի ուղղությամբ, դիպել է երեխային: Գյուղապետը  Ճանաչում է էլցանցի աշխատակցին եւ նշեց, որ նա սովորական նորմալ մարդ է, ամուսնացած է, ունի երկու որդի: Տուժած դպրոցականն էլ քույր ու եղբայր ունի:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել հիվանդանոցի հետ, վիրավոր աղջկա առողջական վիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզում էլեկտրական ցանցի օպերատորը կրակել է 12-րդ դասարանի աշակերտուհուն: NEWS.am-ի տեղեկություններով՝  հուլիսի 2-ին «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի վերին 1/3-ի, ստորին 1/3-ի, սրունք թաթային հոդի ներսային մակերեսի և ձախ ազդրի 1/3-ի ներսային մակերեսի հրազենային կոտորակային վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Աշոցքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհին:  Պարզվել է, որ 17-ամյա աղջկան այդ վնասվածքը անզգուշությամբ պատճառել է էլեկտրական ցանցի օպերատոր Արմեն Ս.-ն: Մեզ հայտնի է դարձել, որ էլցանցի աշխատակիցը ողորկափող որսորդական հրացանից փորձել է կատվին կրակել, սակայն պատահաբար դիպել է աղջկան:  Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ