News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուլիսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել. «Հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ֆրանսիայի Նախագահների միջեւ հաստատված ընդգրկուն երկխոսությունը, անձնական ջերմ հարաբե¬րություններն ու ինտենսիվ փոխշփումները»:

Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը  եւ գոհունակությամբ  փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի ընդգրկուն է դառնում եւ ունի  զարգացման լայն հնարավորություններ:  Նշելով, որ  հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել է 2007թ., Հովիկ Աբրահամյանը համոզմունք  է հայտնել, որ այս ձեւաչափով  հանդիպումները շարունակություն կունենան: «ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առեւտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: 

Ողջունելով հյուրերին՝ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան փոխգործակցությունը՝ նշելով, որ երկու  երկրների եւ ժողովուրդների բարեկամական հարաբերությունների արմատները գալիս են պատմության խորքից: Նա նույնպես կարեւորել է տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը եւ նշել, որ դրանք դեռեւս  չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նա անհրաժեշտ է համարել  համագործակցության  հետագա զարգացումը  գիտության, կրթության, գյուղատնտեսության,  զբոսաշրջության, միգրացիայի եւ մի շարք  այլ ոլորտներում: Երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից երկուստեք  կարեւորվել է  գործարար համաժողովների անցկացումը:

Վարչապետները Ֆրանսիա-Հայաստան միջպետական հարաբերությունների զարգացման գործում բարձր են գնահատել  Ֆրանսիայի հայ համայնքի դերը:  Հայ-ֆրանսիական փոխգործակցության խորացման համատեքստում նրանք կարեւորել են նաեւ կրթության ասպարեզում արդյունավետ համագործակցությունը  եւ Հայաստանում  ֆրանսիական կրթական մի շարք հաստատությունների գործունեությունը:

Անդրադառնալով Հայոց  ցեղասպանության հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Մեր  երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում ունեցած մեծ ավանդի համար:  Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում անուրանալի է Ֆրանսիայի ներդրումը: Մենք մեծապես գնահատում ենք ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը Նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ ֆրանսիական պաշտոնական պատվիրա¬կության մասնակցությունը: Շնորհակալ ենք նաեւ Ձեզ, որ նույն օրը` ապրիլի 24-ի երեկոյան, Փարիզում, Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված հիշատակի հանդիսավոր արարողությանը ներկա եք գտնվել եւ փայլուն ելույթ ունեցել»։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել  են Հայաստան- Եվրամիություն համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային հարցերի:  Երկու  երկրների վարչապետները կարեւորել են հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Անդրադարձ է կատարվել  նաեւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին:

Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ