News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ սրատամ վագրերի ժանիքները շատ դանդաղ են աճել եւ իրենց ներկա չափին են հասել միայն 3 տարեկանում:

Սրատամ կատուները կատվազգիների վերացած տեսակ է, որոնց ներկայացուցիչները երկար, կոր ժանիքներ են ունեցել, որոնց չափերը կարող էին հասնել մինչեւ 18-20 սմ-ի:

Ավելի վաղ գիտնականները չգիտեին, ինչ արագությամբ են աճել այդ ժանիքները եւ որ տարիքում են վագրերը դարձել սրատամ, հաղորդում է Gazeta-ն:

Հետազոտողները սրատամ վագրերի ժանիքների ռադիոածխածնային անալիզ են իրականացրել եւ պարզել, որ նրանց ժանիքներն իրենց վերջնական չափերին են հասնում ծնվելուց երեք տարի անց: Ատամի աճելու միջին արագությունը կազմում է ամսական 6 մմ: Իսկ վերին ամենաերկար ատամները՝ ժանիքները իրենց վերջնական չափին են հասնում նույնիսկ 3,5 տարեկանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ