Այսօր՝ հուլիսի 4-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Արսեն Էդուարդի Խաչատրյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: