Հնդկաստանի արեւելյան նահանգներից մեկում 17-ամյա աղջիկն ինքնասպան է եղել այն պատճառով, որ նրա ծնողները հրաժարվել էին տանը զուգարան կառուցել։
Հաղորդվում է, որ ծնողները ցանկանում էին կոյուղու գիծ անցկացնելու գումարը տնտեսել նրա հարսանիքի համար, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ իր քաղաքականույթան առանցքային պահը լինելու է հիգիենայի համար պայքարը։
Նշենք, որ Հնդկաստանում բնակչության մոտ կեսը՝ 1.2 մլրդ մարդ, տանը զուգարան չունի։