News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մելիք Եգանի ամրոցը դառնում է Արցախի հանրահայտ տեսարժան վայրերից մեկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության ղեկավար Սերգեյ Շահվերդյանը:

Հադրութի շրջանի Տող գյուղում տեղակայված XVIII դարի ամրոցում (այն ժամանակների արցախյան մելիքությունների՝ փաստացի անկախ կենտրոններից մեկը) պահպանվել եւ վերականգնվել են ընդունելությունների սրահն ու բնակելի շինությունները:

«Այնտեղ արդեն թանգարան-արգելոց է ստեղծվել, որն անցյալ տարվանից բաց է այցելությունների համար: Բարեկարգվել է ամրոցի շրջակա տարածքը: Իսկ հիմա փորձում ենք գյուղում խթանել զբոսաշրջիկների համար հյուրատների ստեղծումը»,- նշեց Շահվերդյանը:

Նա նաեւ հավելեց, որ արտերկրից ժամանած բազմաթիվ հայեր, որոնք Երեւանում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, այցելել են նաեւ Արցախ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ