News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Գարո Արմենին եւ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին:

Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել հիմնադրամի գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ այժմ ընթացքի մեջ է Լոռու մարզի Դեբեդ համայնքում SMART նորարարական կրթական կենտրոնի կառուցման ծրագիրը: Նախատեսվում է կենտրոնում ներգրավել տարածաշրջանի համայնքների դպրոցականներին եւ երիտասարդներին, ինչպես նաեւ բարձրակարգ մասնագետների: Կենտրոնում կուսուցանվեն նորագույն տեխնոլոգիաներ, օտար լեզուներ, արհեստներ, արվեստի տարբեր ճյուղեր եւ այլն: Ապագայում հիմնադրամը նախատեսում է նմանատիպ կենտրոններ հիմնել Հայաստանի այլ մարզերում եւս: 

Վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունն՝ ուղղված գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը եւ հայտնել կառավարության աջակցությունը տարբեր նախաձեռնությունների իրականացման գործում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հիմնադրամի այլ նախաձեռնություններին առնչվող հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ