News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղ այցելած ռուսական օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիեւը:

Օպերային երգչուհի, մանկավարժ Կազարնովսկայան այցելել էր Ստեփանակերտ, վարպետության դաս անցկացրել տեղի երաժշտական քոլեջում: Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ, սա երգչուհու առաջին այցը չէ Արցախ:

Օտարերկրացիների սեւ ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջան արգելվում է, ընդգրկվում են այն անձիք, որոնք առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելում են տարածքներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, որոնք, ինչպես Բաքուն է համարում, օկուպացվել են Հայաստանի կողմից:

Ադրբեջանական ԱԳՆ-ն այդ ցուցակը հրապարակեց 2013 թվականին, որում, ընդհանուր առմամբ, ավելի քան 300 մարդ կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ