News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանում հուլիսի 8-12-ին տեղի կունենա Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտական կոնֆերանսը, որի թեման է. «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծությունը»:

Այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հակ Դեմոյանը հայտարարել է, որ Երեւանում կոնֆերանսի անցկացումը շատ կարեւոր է մի քանի տեսանկյունից: «Մենք այս տարի շարունակում ենք միջոցառումները բոլոր ոլորտներում՝ մշակութային, ակադեմիական, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հաշվի առնելով գիտական ասպեկտը, անհրաժեշտ է նշել, որ դա բավական ներկայացուցչական եւ մեծ կոնֆերանս է, սպասվում է 130 զեկույց»,-ընդգծել է Դեմոյանը:

Նրա խոսքով, նման գիտական կոնֆերանս Հայաստանում երբեք չի եղել, առնվազն, ցեղասպանագիտության եւ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում: «Կոնֆերանսը ընթացքում մենք կանդրադառնանք ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլեւ կփորձենք խոսել 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների մասին, փորձելով ներկայացնել դրանց համեմատական վերլուծությունը»,-նշել է Դեմոյանը:

Նա հիշեցրել է, որ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դեռեւս 15 տարի առաջ հատուկ հայտարարություն է ընդունել, որով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է որպես պատմական փաստ, որը կարիք չունի վերանայման գիտական տեսանկյունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ