News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու խանութին քարով հարված հասցրած մարզպետի օգնական Զարզանդ Ն.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել:  Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Ւսկ ոստիկանությունից տեղեկացանք, որ հուլիսի 7-ին ժամը 04.00-ին շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել եւ կոտրել է Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը եւ դիմել փախուստի: Ոստիկանները հետապնդել եւ բերման են ենթարկել վերջինիս:

Պարզվել է, որ այդ անձը հանդիսանում է Զարզանդ Նիկողոսյանը: Խանութ-սրահի սեփականատեր Գերասիմ Գարենի Աթաջանյանից ընդունվել է հաղորդում: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ